211652_close_icon
views-count1545 դիտում article-date 19:11 28-10-2022

Տրապիզոնում հայկական տապանաքար են գտել ջրագծի աշխատանքների ժամանակ

Թուրքիայի Տրապիզոն քաղաքի թաղամասերից մեկում ջրմուղի աշխատակիցները հայկական տապանաքար են գտել։

Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը,  թեեւ  գտնված տապանաքարի վրա պարզ հայերենով գրված է հանգուցյալների անուններն ու տարեթվերը, սակայն թուրքական մամուլը խուսափել է այս լուրի մեջ նշել որ հայերին պատկանող տապանաքար է գտնվել։

Գտնված տապանաքարը, որը պատկանում է հանգուցյալներ Թագուհի եւ Հովհաննես Մախոխյաններին, հանձնվել է Տրապիզոնի թանգարանին։

Նմանատիպ նյութեր