Մեր պագոնները չեն ընկնի, եթե ինչ-որ տեղ էլ ընդդիմություն լինենք․ Նիկոլ Փաշինյան
Ես տխուր եմ, որ ՏԻՄ ընտրություններում որոշ տեղերում պարտվում ենք, բայց հպարտ եմ, որ մեկ քվեաթերթիկի կեղծիք թույլ չենք տալիս: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համագումարի իր ելույթում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այն կուսակցությունը չենք, որ որպես կառավարող ուժ ենք ծնվել: Այնտեղ, որտեղ հաղթել ենք, կկառավարենք, այնտեղ, որտեղ չենք հաղթել մենք պետք է լինենք արդյունավետ ընդդիմություն: Մեր պագոնները չեն ընկնի, որ ինչ-որ տեղ էլ ընդդիմություն լինենք: Ընդհակառակը, դա մեր կուսակցության կայացման համար շատ կարեւոր ճանապարհ է»,- ասաց նա:
Փաշինյանը շնորհակալություն հայտնեց ՔՊ-ականներին, որ 2020-ի խառնակ օրերին կուսակցությունից ոչ մեկը չերերաց, չսասանվեց: «Այո, ձեր ամրությունը, ձեր հավատը, անկեղծությունը, ազնվությունը դարձավ ՀՀ ինքնիշխանության, պետականության երաշխավորը: Ուզում եմ այդ պահվածքի համար շնորհակալություն հայտնել եւ խոնարհվել ձեզնից յուրաքանչյուրի առաջ: Հավատացեք, դա շատ թանկ ու թանկարժեք է անձամբ ինձ համար:
Ի հեճուկս բոլոր դժվարությունների, բոլոր աղետների ու ռիսկերի, որ այսօր մեր առաջ են, մենք չպետք է մոռանանք ամենակարևորը՝ մեզ իմի է բերել մեր երազանքը՝ ազատ, անկախ, երջանիկ Հայաստանի մասին երազանքը, մենք երբեք, որևէ պարագայում այդ երազանքից չպետք է շեղվենք ու մենք պարտավոր ենք հավատալ այդ երազանքը կյանքի կոչելու մեր ուժին», - ասաց վարչապետը: