Տարոն Անդրեասյանի կյանքն ու կռիվը․ Mediamax. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2020 թվականի պարտության դառնահամը դեռ չմարսած, հուսահատության նոր ալիքներ են գալիս, որոնց դիմադրելը, հաճախ, շատ դժվար է դառնում: Պատերազմի ամենօրյա վտանգն առկախված է, իսկ կորուստների վերքերը նորոգվելու փոխարեն նորերով են բորբոքվում: Բայց երբ թվում էր՝ էլ ուժ չկա, 2022թ. սեպտեմբերին մեր սրտերը նորովի զինելու եկավ հայ զինվորի տեսանյութը, որն արհամարհանքով մերժեց հանձնվելու առաջարկը ու մինչեւ կյանքի վերջին ակնթարթը պայքարով հաստատեց հայրենիքի պաշտպանի իր կոչումը: Այդ զինվորը Տարոն Անդրեասյանն էր, Տարոնը, որը լույսի պես ճեղքելու եկավ հուսալքության ու վախի մթնոլորտը: Գրում է Mediamax.am-ը։
Դեռ փոքրուց՝ զենքը ձեռքին
Տարոն Անդրեասյանը ծնվել է 1993 թվականի դեկտեմբերի 25-ին: Մեծացել է Արարատի մարզի Մխչյան գյուղում: Նրա հայրը՝ Հարություն Անդրեասյանը 1990-ական թվականների Արցախյան պատերազմի մասնակից է: Տարոնը մանկուց եղել է ազատամարտիկների միջավայրում ու դաստիարակվել հայրենիքի հանդեպ պատասխանատվության գիտակցմամբ: Տարոնի անունն էլ Հարությունն իր մարտական ընկերոջ անունով է դրել:
«Մանկությունից միշտ ինձ հետ է եղել, 2-3 տարեկանից հետս ման եմ տվել: Փոքր տարիքից մեծերի հետ է շփվել, ընկերներս էլ հիմնականում պատերազմի միջով անցած տղերք են, իրենց մեջ է մեծացել: Ես էլ դասակի հրամանատար եմ եղել: Պատերազմի դաշտից վերադառնալուց հետո օրինական «Մակարով» ատրճանակ ունեի: Երեք տարեկանից Տարոնն արդեն ասում էր՝ պապա´, տուր կրակեմ, օգնում էի, կրակում էր: Հետո ավելի մեծ տարիքում, երբ որսի էին գնում, հրացանով շատ լավ կրակում էր»,- հիշում է Հարությունը:
Տարոնի մայրը՝ Թամարան, մոտեցնում է տղայի մանկության նկարներից մեկը, ցույց տալիս մանուկ Տարոնի ձեռքի խաղալիք ատրճանակն ու ասում. «Տղես այս տարիքից էլ զենքը ձեռքից չի թողել»:
Մանկության ջերմ հիշողությունները
Տարոնը սովորել է Մխչյանի միջնակարգ դպրոցում: Ծնողներն ասում են, որ շատ չար երեխա է եղել:
«Երբ ինչ-որ բան էր որոշում, էլ երկար-բարակ չէր գցում-բռնում, միանգամից իրագործում էր: Թասիբով տղա էր, դա ամբողջ գյուղը գիտեր»,- ասում է Հարությունը:
Տարոնի մասին ջերմ հիշողությունները սրտում ամուր պահում է նաեւ զարմուհին՝ Տաթեւը, որի հետ գրեթե հասակակիցներ էին: Տաթեւը պատմում է, որ չնայած պատերազմական տարիներին, ցրտին ու անորոշությանը, իրենց մանկությունն ամենաերջանիկն էր:
«Եղբայրս շատ ակտիվ երեխա էր, տեղում չէր նստում: Սիրում էր շփվել մարդկանց հետ, բոլորի հետ լեզու էր գտնում: Փոքր ժամանակ հաճախ էինք միասին որեւէ բան պատրաստում: Մեր սիրելի համատեղ ստեղծագործությունն աղցանն էր, որի բաղադրիչները հավաքում էինք մեր բանջարանոցից: Չեք պատկերացնի, թե ինչքան էինք սիրում բանջարեղեն քաղելու եւ հետո նաեւ ուտեստ պատրաստելու գործընթացը: Երջանկությանը սահման չկար, ժպիտն էլ ականջներին էր հասնում: Նաեւ հաճախ զբոսնում էինք միասին, տարբեր ատրակցիոններ փորձում: Շատ սիրում էինք «Ծիծաղի սենյակ»-ը, հռհռում էինք՝ ուշաթափության աստիճան: Միասին մուլտֆիլմ էինք դիտում, որոնցից մեր սիրելին «Դե, սպասիր»-ն էր: Երջանիկ ժամանակներ էին... 2020 թվականի գարնանը զրուցում էինք, մեր ծրագրերով ու երազանքներով էինք կիսվում: Տարոնը ցանկանում էր ընտանիք կազմել, երեխաներ ունենալ, այդ պատասխանատվության ստանձնմանը 100 %-ով պատրաստ էր: Բայց ցավոք, պատերազմը խլեց բոլոր երազանքները»,- պատմում է Տաթեւը:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։