211652_close_icon
views-count2207 դիտում article-date 12:51 01-11-2022

Թեհրանում մեկնարկել են Հայաստանի վարչապետի և Իրանի նախագահի բանակցությունները

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսին Թեհրանի Սաադաբադ պատմամշակութային համալիրում դիմավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Ինչպես «Արմենպրեսը» տեղեկանում է IRNA գործակալության հրապարակումից, դիմավորման պաշտոնական արարողությունից հետո մեկնարկել են ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի բանակցությունները:

Թեհրանում ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը կքննարկեն տարածաշրջանին և երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր, կմասնակցեն երկկողմ համաձայնության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման արարողությանը և հանդես կգան համատեղ ասուլիսով:

Նմանատիպ նյութեր