211652_close_icon
views-count1266 դիտում article-date 14:09 01-11-2022

Արտաշես Թումանյանը Թուրքմենստանում մասնակցել է նավթի և գազի վերաբերյալ միջազգային համաժողովին

Հոկտեմբերի 26-28-ը Աշգաբադում անցկացվել է «Թուրքմենստանի նավթը և գազը-2022» 27-րդ միջազգային համաժողովը, որի նպատակն էր խթանել էներգետիկայի բնագավառին առնչվող տարածաշրջանային երկխոսությունը և քննարկել ոլորտի համաշխարհային վերջին միտումները։

Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ համաժողովին հայկական կողմից մասնակցել է ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը։

Միջոցառման շրջանակներում Ա. Թումանյանը հանդիպումներ է ունեցել Թուրքմենստանի նավթագազային ոլորտը համակարգող փոխվարչապետ, ՀՀ և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Շահըմ Աբդռահմանովի և արդյունաբերական և էներգետիկ համալիրների հարցերով փոխվարչապետ Չառըմըրատ Պուրչեկովի հետ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր