Ըստ Ալեն Սիմոնյանի՝ Հայաստանի այսօրվա իշխանությունն ամենապրոռուսականներից մեկն է
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի շատ ավելի սերտ հարաբերություններ, քան նախորդ իշխանության ժամանակ է եղել։ Սիմոնյանն այս մասին ասել է այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։ Տեղեկացնում է «Արմենպրեսը»։
«Ռուսաստանի մեր գործընկերների հետ շփման ժամանակ հանգիստ ու վստահ ասում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում այսօրվա իշխանությունը, թերևս, ամենապրոռուսականներից մեկն է։ Նրանք դրա հետ համաձայն են։ Վերջին այցի ժամանակ Ռուսաստանի Պետդումայի նախագահը հայտարարեց, որ շատ ուրախ է, որ մեր շփումները շատ ավելի շատ են, որովհետև նախորդ իշխանությունների ժամանակ, «Հանրապետական» կուսակցության իշխանության ժամանակ այդ շփումները բավարար չեն եղել։ Մենք ունեցել ենք Ազգային ժողովի նախագահ, որը իրենց բառով ասած «невыездной» է եղել, ունեցել ենք մարդիկ, ովքեր ռուսերենին չեն տիրապետել, մեր կապերը շատ ավելի վատ են եղել։ Այս պահին մենք ունենք շատ ավելի սերտ հարաբերություններ։ Ռուսաստան այցելության ժամանակ ամենաբացասական արձագանքը ես լսել եմ Սերժ Սարգսյանի, Հանրապետականի 10 տարվա կառավարման ժամանակահատվածի մասին»,- ասաց Սիմոնյանը։