211652_close_icon
views-count1416 դիտում article-date 15:38 02-11-2022

ՀՀ պաշտպանության նախարարը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է համագործակցությանն առնչվող հարցեր

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նոյեմբերի 2-ին ընդունել է ԵՄ պատվիրակությանը՝ Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավար և Հայաստանում ԵՄ դիտորդական կարողության ղեկավար Մարեկ Շիգելին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին: Հայտնում է ՊՆ-ն։

Նախարարը, բարձր գնահատելով դիտորդական առաքելության աշխատանքը, վերահաստատել է առաքելության աշխատանքներին աջակցելու պատրաստակամությունը:

Քննարկվել են դիտորդական առաքելության գործունեությանը և համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր