211652_close_icon
views-count1255 դիտում article-date 11:38 03-11-2022

Էկոնոմիկայի փոխնախարարը Բրյուսելում կմասնակցի «Ազդեցության շաբաթ» միջոցառմանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը 4 օրով գործուղվում է Բրյուսել:

Որոշման մեջ ասվում է. «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝

Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանին 2022 թվականի նոյեմբերի 29-ից մինչև դեկտեմբերի 2-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ «Ազդեցության շաբաթ» միջոցառմանը մասնակցելու նպատակով։

Ընդունել ի գիտություն, որ Ռաֆայել Գևորգյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։

Նմանատիպ նյութեր