ԱԱԾ-ում ծառայողների տարիքի շեմը՝ 2 տարով կբարձրանա. Կսահմանվի պարտադիր եւ կամավոր ատեստավորում
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի փոփոխություններին և դրանք համարեց անհետաձգելի:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ օրենքի գործողության վերջին տարիների վերլուծությունը ցույց է տվել, որ առկա են նաև բազմաթիվ գործնական խնդիրներ, որոնք նույնպես կանոնակարգման կարիք ունեն:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության սահմանային տարիքի շեմը վերանայման կարիք ունի, մասնավորապես` «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածով սահմանված են հետևյալ տարիքային սահմանափակումները՝ ենթասպայական և սպայական խմբի մինչև մայոր, փոխգնդապետ կոչում ունեցողների համար՝ 50, իսկ գնդապետի համար՝ 55 տարեկանը:
Զինվորական և դրան հավասարեցված այլ ծառայությունների համար ոլորտային օրենքներով նախատեսված են սահմանային տարիքի համեմատաբար ավելի բարձր շեմեր: Նշված տարիքային սահմանափակումը հաճախ խնդիրներ է առաջացնում համակարգում որակյալ կադրերի համալրվածության ապահովման տեսանկյունից: