211652_close_icon
views-count315079 դիտում article-date 20:04 03-11-2022

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են թիվ 232 երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Զիլ»-ը, կան զոհեր և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 18։40-ի սահմմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ 39-կմ հատվածում, Մեծամորի վարչական տարածքում բախվել են մարդատար Գազել և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, 4 հոգի տեղում մահացել են 9 հոգի հոգի  տեղափոխվել են՝ մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Մեծամորի, մի մասն էլ Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել վթարից վայրկյաներ անց նշված վայրով անցնող Արմավիրի մարզի դատախազության դատախազներ Ապրես Գրիգորյանը, Արեգ Հարությունյանը, Գուրգեն Գուրգենյանը, քաղաքացիներն ու փրկարարները։

Օպերատիվ են գործել Մեծամորի  և Արմավիրի բժշկական կենտրոնների շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Դեպքի վայր են ժամաել նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Կարեն Հակոբյանը, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Վոլոդյա Գևորգյանն ու ոստիկանության Մեծամորի բաժնի պետ Սամվել Խմելյանը։

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կիրակոսյանի գլխավորությամբ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մարդատար Գազելը սպասարկում  է Արմավիր-Քարակերտ թիվ 232 երթուղին։

***
22։00

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց որ Արմավիրի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ Գազելը վարել է Արմավիրի մարզի բնակիչ՝ 61-ամյա Մարտիրոս Չիլինգարյանը, իսկ Զիլը վարել է Արագածոտնի մարզի բնակիչ՝ 46-ամյա Սահակ Սարգսյանը։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 15-ամյա Հրաչյա Մնացականյանը, 47-ամյա Սաթենիկ Դավթյանը, 18-ամյա Մարի Խամիսյանը և 19-ամյա Նոյա Կարապետյանը։ 

Վթարի հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել Արմավիրի մարզի բնակիչներ՝ 26-ամյա Մարգարիտա Հովսեփյանը, 23-ամյա Խաչիկ Խասմիրյանը, ովքեր տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ Արմավիրի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Գայանե Գալստյանը, 20-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը, 19-ամյա Եղիշե Պապոյանը, 15-ամյա Լիաննա Զաքարյանը, 18-ամյա Արմեն Կարապետյանը, 16-ամյա Վահրամ Մնացականյանը, 17-ամյա Հրաչյա Մուրադյանը՝ «Արմավիր» ԲԿ։

Վթարի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Կարապետյանի որոշմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 


Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 201+
201+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր