211652_close_icon
views-count1801 դիտում article-date 14:59 04-11-2022

Օհան Դուրյանի կյանքը ուխտագնացություն էր Երուսաղեմից դեպի հայրենիք. Փաշինյանը մասնակցեց մաեստրոյի արձանի բացմանը․ NEWS.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ազատության հրապարակում, Ալեքսանդր Սպեդիարյանի անվան օպերային թատրոնի հարակից տարածքում այսօր՝ նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ աշխարհահռչակ դիրիժոր Օհան Դուրյանի արձանի բացման արարողությունը: Գրում է NEWS.am-ը։

Արարողությանը մասնակցել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ԿԳՄՍ նախրար Վահրամ Դումանյանը:

Արձանը բացումը կատաևրեց Օհան Դուրյանի կինը՝ Ալիս Դուրյանը:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ուրախալի առիթ է, պատիվ եւ ուրախություն եմ ունեցել, ինչը նաեւ ինչ-որ տեղ թերություն է, մաեստրո Օհան Դուրյանի հետ գրեթե հավասար շփվել այս պատերաից ներս եւ այս պատերից դուրս: Սա իրականում թերություն է, որովհետեւ ճիշտ բալանսը կլիներ, որ ավելի շատ շփվել պատերաից ներս, քան դուրս, այս հրապարակում:

Ուզում եմ երկու դրվագի մասին խոսել. Առաջինը, երբ լսեցի Ազատության հրապարակում Օհան Դուրյանի արձանը տեղադրելու գաղափարը, ճիշտն ասած, ինձ համար դա անսպասելի էր, որքանով արձանը կներգրվի Ազատության հրապարակում: Երբ գաղափարն ավելի մանրամասն հասկացա, ընկալեցի, որ շատ կարեւոր է Օհան Դուրյանի այսպիսի ներկայությունն Ազատության հրապարակում: Կարծում եմ՝ այս ներկայությունը խորհրդանշում է իր ներկայությունը եւ պատերից ներս, եւ պատերաից դուրս:

Օհան Դուրյանի ներկայությունը նաեւ խորհրդանշում է մեր բազմաթիվ քաղաքական գործընկերների ներկայությունն այս հրապարակում: Արամ Սարգսյանի ներկայությունը, Վահագն Խաչատուրյանի ներկայությունը, Վահրամ Դումանյանի ներկայությունն է ընդգծում, իմ ներկայությունն է ընդգծում»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ իսկապես հոյակապ տեղ, հոյակապ կոմպոզիցիա է ստացվել, ինչի համար ինքը շնորհակալ է:

Վարչապետը հավելեց, որ երբ տեսել է Օհան Դուրյանի արձանի լուսանկարը, ցնցվել է. «Որովհետեւ Օհան Դուրյանն ինձ համար հենց այսպիսին էր: Սովորաբար ուխտագնացություն ասելով հասկանում են Երուսաղեմ, բայց ես հասկանում եմ Օհան Դուրյանի կյանքն ու ճանապարհը Երուսաղեմից ուխտագնացություն դեպի ինքնիշխան հայրենիք: Այն, ինչ պիտի անենք, ես համարում եմ, որ այդ երազանքի շարունակությունն է»,- ասաց վարչապետը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր