211652_close_icon
views-count848 դիտում article-date 22:47 04-11-2022

Վրաստանում ՀՀ դեսպանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետը

Նոյեմբերի 2-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը մասնակցել է Բուդապեշտի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ կաթողիկե եկեղեցու վերաբացման և օծման արարողությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Նոյեմբերի 4-ին դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ, դոկտոր Շեմյեն Ժոլթը։

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Հունգարիա հարաբերություններին, ինչպես նաև Հունգարիայում բնակվող հայերին առնչվող հարցերին։ Ընդգծվել է հայ և հունգարացի ժողովուրդների միջև պատմական և մշակութային կապերի խորացման կարևորությունը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր