Մեկնարկել է Պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացի առաջին փուլը
Նոյեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորավարժարան, որտեղ հետևել է պաշտպանության նախարարության կազմակերպած հրաձգության դասընթացների մեկնարկին (այս փուլում առաջնահերթություն է տրվել իգական սեռի ներկայացուցիչներին)։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։
Շրջելով բացազատված ուսումնական կետերով` նախարարը հետաքրքրվել է գործնական վարժանքների ընթացքով, ինչպես նաև զրուցել մասնակիցների հետ։
Վարժանքներին ներգրավված քաղաքացիները շնորհակալություն են հայտնել իրենց խնդրանքներին գործուն ընթացք տալու համար, և հույս հայտնել, որ նմանօրինակ միջոցառումները շարունակական կլինեն։