211652_close_icon
views-count3022 դիտում article-date 00:03 06-11-2022

Անդրանիկ Քոչարյանը ՌՈ պետի հետ ծանոթացել է ՄՈԲ-ի հատուկ ուսումնավարժանքներին, քննարկել խնդիրները

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ՀՀ ՊՆ ՌՈ պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանի հետ այցելել է ՀՀ ԶՈւ N զորամաս` ծանոթանալու ուսումնավարժական հավաքներին և դրանում մասնակցություն ունեցող զինծառայողների հետ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից:

Այցի ընթացքում զորամասի հրամանատար` գնդապետ Դ. Ալեքսանյանի և զորամասի բարձր հրամանատարական կազմի հետ ներկա են գտնվել ՄՈԲ-ի հատուկ ուսումնական վարժանքներին, քննարկել են ուսումնական վարժանքներին, ՄՈԲ-ին վերաբերող խնդիրները և դրանց լուծման համապատասխան քայլերը:

Ծրագրերի մեջ ներգրավված մոբիլիզացիոն սպաների հետ քննարկել են նաև այն խնդիրների շտկումները, որոնք կարող են առաջանալ քսանհինգօրյա հավաքների ընթացքում:

Նմանատիպ նյութեր