211652_close_icon
views-count2204 դիտում article-date 13:09 06-11-2022

Արմեն Աշոտյանի և մնացած բոլորի հանդեպ արված տականքությունների հատուցման ժամանակացույցն արդեն միացված է. Կարեն Ավագյան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Այն որ Հայաստանում փակվել են բոլոր միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքներով զբաղվող ու արդարություն փնտրողները։

Փորձությունը մնացել է միայն մեր խղճինն ու բարոյականությանը։ Արդյո՞ք դրանք էլ են փակվել ու անվերադարձ հեռացել Հայաստանից։

Պատասխանում եմ՝ ոչ։ Ռեպրեսիաներն ու բռնաճնշումները երբևէ չեն կարողացել սպանել ձգտումներն ու նպատակները։

Բայց միշտ անարդար հետապնդումները, մարդկային տականքությունը ստացել են պատասխան։

Հայաստանում էլ է այդպես լինելու։ Բռնաճնշումները մեր նպատակները չեն կարողանալու սպանել։ Իսկ Armen Ashotyan-ի և մնացած բոլորի հանդեպ արված տականքությունների հատուցման ժամանակացույցն արդեն միացված է»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր