211652_close_icon
views-count747 դիտում article-date 12:27 07-11-2022

ՌԴ մասնագետները նոր գիտելիքներ են փոխանցել ԱԻՆ հետախույզ կինոլոգիական ջոկատին և մարզել են ջոկատի չորքոտանիներին

Արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հետախույզ  կինոլոգիական ջոկատը հանձնել է ստուգարք։

ԱԻՆ-ից հայտնում են, որ Ռուսաստանի Դաշնությունից ժամանած մասնագետները մեկ ամիս շարունակ մարզել են ջոկատի չորքոտանիներին, նոր գիտելիքներ փոխանցել հրահանգիչներին։

Ստուգարքին հետևել են ԱԻ նախարարի առաջին տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, ՓԾ տնօրեն Արմեն Գասպարյանը և տարբեր ստորաբաժանումների ղեկավարները։

Հետախույզ կինոլոգները կատարել են մի շարք առաջադրանքներ և հաղթահարել են իրենց առջև դրված բոլոր խնդիրները։ Ռուս մասնագետները բարձր են գնահատել ջոկատի հմտությունները և իրականացրած աշխատանքը։

Նմանատիպ նյութեր