Կինը «Վանաձոր» ԲԿ-ի բժիշկներին դիմել էր ոտքի վնասվածքով, մինչդեռ կյանքին սպառնացող այլ վտանգ հայտնաբերվեց ու հաջողությամբ չեզոքացվեց
«Վանաձորի Բժշկական Կենտրոն»-ը հայտնում է. «Կինը դիմել էր ոտքի վնասվածքով, մինչդեռ կյանքին սպառնացող այլ վտանգ հայտնաբերվեց
64-ամյա կինն ընկնելու հետեւանքով կոտրել էր ոտքն ու դիմել Վանաձորի բժշկական կենտրոն՝ վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանին:
Վիրահատության նախապատրասական աշխատանքների ընթացքում բժիշկ-ռադիոլոգ Արմինե Պապոյանի կողմից պացիենտի մոտ՝ ոտքի երակներից մեկում հայտնաբերվեց թրթռացող թրոմբ, ինչը պահանջում էր թրոմբի շտապ վիրահատական հեռացում:
Շարունակելով անհրաժեշտ հետազոտությունները, սրտաբան Դավիթ Մելքոնյանի կողմից կնոջ մոտ հայտնաբերվեց սրտամկանի սուր ինֆարկտ։ Պացիենտը շտապ կարգով տեղափոխվեց սրտամկանի զարկերակների ստենտավորման:
Ինվազիվ սրտաբաններ Արմեն Օքրոյանի և Վահե Նավասարդյանի կողմից կատարվեց սրտամկանի զարկերակների ստենտավորում, վիճակը հարաբերական կայունանացնելուց հետո արդեն անոթային վիրաբույժ Արթուր Խաչատրյանի կողմից կատարվեց թրոմբի հեռացում:
Պացիենտի վիճակն լիովին կայունացնելուց ու կյանքին սպառնացող վտանգները չեզոքացնելուց հետո արդեն վնասվածքաբան-օրթոպեդ Վահրամ Գրիգորյանի կողմից կատարվեց կոտրված ոտքի օստեոսինթեզ։ Հետվիրահատական շրջանն անցել է առանց բարդությունների: Պացիենտը դուրս է գրվել հիվանդանոցից առողջացմամբ։
Հատկանշական է, որ կինը, ով դիմել էր ոտքի կոտրվածքով, տեղյակ չէր ոչ թրթռացող թրոմբի, ոչ էլ առավել եւս սրտամկանի սուր ինֆարկտի մասին:
Բժշկական կենտրոնի բուժանձնակազմի պրոֆեսիոնալ ու աչալուրջ գործողությունների արդյունքում ժամանակին հայտնաբերվեցին կնոջ կյանքին սպառնացող վտանգներն ու վերացվեցին դրանք, ու այս ամենը՝ թիմային աշխատանքի շնորհիվ: