211652_close_icon
views-count655 դիտում article-date 19:02 07-11-2022

ՀՀ Փաստաբանների միության նախագահը Ուզբեկստանում միջազգային համաժողովի է մասնակցել

Նոյեմբերի 4-ին  ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանն աշխատանքային այցով գտնվել է Ուզբեկստանի Հանրապետությունում։

ՓՊ-ն հայտնում է, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահը Ուզբեկստանի Փաստաբանների պալատի նախագահ Ալիմ  Էրնազարովի հրավերով մասնակցել է «Փաստաբանության զարգացման հեռանկարները. Ուզբեկստանի և արտասահմանյան երկրների փորձը» խորագրով միջազգային համաժողովին։

Համաժողովին մասնակցում էին փաստաբանության բնագավառի շուրջ 200 ներկայացուցիչներ մի քանի տասնյակ պետություններից։

ՀՀ Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը համաժողովի շրջանակներում  հանդես է եկել ելույթով։

ՀՀ փաստաբանների պալատի և Ուզբեկստանի փաստաբանների պալատի նախագահներն ունեցել են նաև առանձին հանդիպումներ, որի շրջանակներում երկու պալատների միջև կնքվել է համագործակցության համաձայնագիր։

Համաձայնագրով կողմերը մեծապես կարևորել են միջազգային համագործակցությունը փաստաբանության զարգացման գործում, մասնագիտական փորձի փոխանակման, ինչպես նաև  կորպորատիվ ոլորտներում:

Ըստ էության, նշված փաստաթղթով կողմերի միջև ամրապնդվում են առկա գործընկերային հարաբերությունները և ստեղծվում նոր հնարավորություններ հետագա համագործակցությունները զարգացնելու համար։

Նմանատիպ նյութեր