211652_close_icon
views-count1893 դիտում article-date 20:16 07-11-2022

«Հրավար» ՍՊԸ-ն քանդման աշխատանքներ է կատարել վիճելի տարածքում՝ վնասելով քաղաքացու գույքը․ «Հետք»

Երևանի Բրյուսովի 6 հասցեում գործող «Հրավար» ընկերությունը երեկ՝ հոկտեմբերի 15-ին առանց թույլտվության քանդել է նույն հասցեում գտնվող Զառա Սահակյանին պատկանող շինությունը։ Բրյուսով փողոցի բակային տարածքի հողամասի մի մասը, որը 1980 թվականից տնօրինում է Զառա Սահակյանի ընտանիքը, ըստ փաստաթղթերի՝ դուրս է նրանց սեփականաշնորված տարածքից։ Գրում է «Հետքը»։

«Հրավար» ՍՊԸ-ն 2001-2010 թվականներին վարձակալել է 783,6քմ մակերեսով հողամասը, որի 150.6քմ մակերեսը 1970-ից տնօրինում է Զառա Սահակյանի ընտանիքը։Ստացվում է, որ Զառայի ընտանիքը տարիներ շարունակ օգտագործել է 2001-2010 թվականներին «Հրավար» ՍՊ ընկերության վարձակալած տարածքի մեջ մտնող հատվածը։ Վարձակալության պայմանագրի ժամկետը լրացել է 2010 թվականին։

Զառա Սահակյանը սեփականաշնորհման իրավունք ստանալու համար 2019 թվականին դիմել է  վարչական դատարան։ Գործը վարույթում է։

«Հրավար» ՍՊԸ-ն նախկինում եղել է  կոշիկի ֆաբրիկա, այժմ բազմահարկ շենքը ծառայում է որպես բիզնես կենտրոն՝ «Սփեյս Նոա» անվանումով։

Զառա Սահակյանի՝ Բրյուսովի 9 հասցեում գտնվող տունը վնասվել էր «Ջերմուկ Գրուպի» «Բյուրեղ» թաղամասի կառուցման ընթացքում։ Այժմ ընկերությունն այն նորոգում է։ Զառան այժմ որդու և մոր հետ ապրում է հարևան փողոցում՝ եղբոր տանը։ Առավոտյան Զառայի հարևանուհին զանգահարել է նրան ու ասել, որ քանդում են իր բակի ցանկապատը։ 

«9:20 էր, հարևանուհիս զանգեց, ասեց՝ Զառ, քանդում են ցանկապատդ, ծառերդ արմատախիլ են արել, ես չեմ էլ հիշում ոնց եմ տնից դուրս եկել։ Եկել Հասել եմ ու տեսել, որ արդեն համարյա ամբողջը քանդել են, ես ուղղակի չեմ հասկանում՝ ի՞նչ իրավունքով են նման բան արել, ես տարածքի սեփականության իրավունքի ճանաչման համար դիմել եմ դատարան, գործն ընթացքի մեջ է, հաջորդ նիստը նշանակված է հունվարին, ո՞նց կարող էին էդքանը հաշվի չառնել ու գալ ապօրինի գործողություններ անել»,-ասում է Զառան։

Նա զանգահարել է ոստիկանություն և քաղաքապետարանի թեժ գիծ, շուտով քաղաքապետարանի աշխատակիցն ու ոստիկանները ժամանել են դեպքի վայր։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր