211652_close_icon
views-count938 դիտում article-date 12:03 08-11-2022

Ուկրաինական հակամարտությունը պետք է կարգավորվի բանակցությունների սեղանի շուրջ. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այն կարծիքին է, որ ուկրաինական հակամարտությունը պետք է լուծվի միայն բանակցությունների ճանապարհով։ Գրում է interfax.ru-ն։

«Առաջվա պես համոզված եմ, որ որոշակի պահի հարկավոր կլինի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ»,- հայտարարել է Մակրոնը՝ նոյեմբերի 7-ին հանդես գալով Շարմ Էշ Շեյխում (Եգիպտոս) տեղի ունեցած մամուլի ասուլիսում, որտեղ նա մասնակցում է COP27-ին՝ կլիմային նվիրված ՄԱԿ-ի համաշխարհային խորհրդաժողովին: 

Այդ պահը, կարծում է նախագահը, կորոշի Ուկրաինան: Դրա հետ մեկտեղ Մակրոնը հաստատել է Ֆրանսիայի կողմից Ուկրաինային աջակցությունը։

Նմանատիպ նյութեր