211652_close_icon
views-count1073 դիտում article-date 13:11 08-11-2022

Արմեն Փամբուխչյանը N զորամասում հանդիպել է մարտական ծառայության մեկնող փրկարարներին

Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն այցելել է ՀՀ ՊՆ N զորամասերից մեկը: Հայտնում է ԱԻՆ-ը։

Գերատեսչության ղեկավարը հանդիպել է վարժական հավաքի մասնակիցներին և մարտական ծառայության մեկնող փրկարար ծառայության ծառայողներին: Նախարար Ա. Փամբուխչյանը զրուցել է անձնակազմի հետ և մաղթել անփորձանք ծառայություն:

Վարժական հավաքի մասնակիցների ջոկատը կազմավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի և մարզային փրկարարական վարչությունների ծառայողներից: Մարտական ծառայություն իրականացնելու են պետական սահմանի երկու մարտական հենակետերում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր