211652_close_icon
views-count1237 դիտում article-date 13:50 08-11-2022

Ուկրաինային 18 մլրդ դոլար հատկացնելու մեխանիզմը պայմաններ է նախատեսում. Bloomberg

Ուկրաինային 18 մլրդ դոլարի չափով ֆինանսական օգնության, որը Եվրահանձնաժողովը մտադիր է հատկացնել նոյեմբերի 9-ին, տրամադրման մեխանիզմը ներառելու է մի շարք պայմաններ, տեղեկացրել է Bloomberg գործակալությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։

«Պլանը կայուն հիմք կտա 2023թ. Ուկրաինայի ֆինանսների ապահովման համար, եթե պահպանվի օգնության հանդեպ ճկունությունը՝ ֆինանսավորման փոփոխվող կարիքներին համապատասխան... Պլանը նաեւ կօգնի հիմք պատրաստել վերակառուցման ջանքերի համար»,- նշվել է հաղորդագրությունում։

Հավաստիացվել է, որ ԵՄ-ում մտադիր են Ուկրաինային աջակցությունը դարձնել ավելի «կանխատեսելի»՝ քննադատությունից հետո, կապված օգնության տրամադրման ձգձգումների հետ։

Վարկերը կտրամադրվեն Ուկրաինայի կողմից մի շարք պայմանների կատարման դեպքում, այդ թվում իրավունքի գերակայության եւ կոռուպցիային դիմակայելու ոլորտներում։

Նմանատիպ նյութեր