211652_close_icon
views-count1208 դիտում article-date 23:52 08-11-2022

Առգրավվել են ապօրինի որսի համար նախատեսված թակարդներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի չորսին Արմավիրի մարզի Քարակերտ և Մեծամոր համայնքներում հայտնաբերել և առգրավել են անհայտ անձանց կողմից տեղադրված, վայրի կենդանիների ապօրինի որսի համար նախատեսված 4 մետաղալարե ինքնաշեն թակարդ։

Տեսչական մարմնի և ոստիկանության կողմից ձեռնարկվում են համատեղ միջոցառումներ թակարդները տեղադրած անձանց ինքնությունը պարզելու և պատասխանատվության ենթարկելու համար։

Ապօրինի որսի կանխարգելմանն ուղղված միջոցառումները շարունակվում են։

Возможно, это изображение на открытом воздухе

Նմանատիպ նյութեր