211652_close_icon
views-count830 դիտում article-date 15:03 09-11-2022

Նիկոլ Փաշինյանը առողջապահության եւ ԱԻՆ փոխնախարարներին գործուղել է Կիպրոս

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանին և ԱԻ փոխնախարար Դավիթ Համբարյանին 5 օրով գործուղել է Կիպրոս:

Որոշման մեջ ասվում է. «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

  1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Նազարյանին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին 2022 թվականի նոյեմբերի 21-25-ը գործուղել Կիպրոսի Հանրապետություն (Նիկոսիա)` Կարմիր խաչի միջազգային կոմիտեի անհայտ կորած անձանց հարցերով հանձնաժողովի շրջանակներում անցկացվող միջոցառմանը մասնակցելու նպատակով:
  2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Նազարյանի և Դավիթ Համբարյանի` Կիպրոսի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
  3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Կիպրոսի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

Նմանատիպ նյութեր