211652_close_icon
views-count1111 դիտում article-date 23:34 09-11-2022

Իսրայելը Իրանին հարվածելու հնարավորություն ունի․ Բենի Գանց

Իսրայելը Իրանին հարվածելու հնարավորություն ունի, սակայն երկրի ղեկավարությունը պետք է ուշադիր քննարկի այս որոշումը, եթե անհրաժեշտ համարի նման քայլի դիմել։ Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը։ Նրա խոսքերը մեջբերում է The Jerusalem Post-ը։

«Իսրայելն Իրանում գործելու կարողություն ունի: Մենք ունենք պատրաստակամություն, կարողություն և երկարաժամկետ ծրագրեր: Մենք պետք է պատրաստվենք այդ հնարավորությանը, բայց նաև պետք է շատ ուշադիր մտածենք այս հարցի մասին նախքան գործողությունների անցնելը»,- ասել է նա:

Նմանատիպ նյութեր