«Հայաստան» խմբակցությունը վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ. News.am
ԱԺ «Հայաստան» խմբակցությունն այս պահին վերջնական որոշում չունի խորհրդարան վերադառնալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսսա Խամոյանը։
«Ֆրակցիայի պարբերական բնույթ կրող քննարկումների ժամանակ ինչպես այդ, այնպես էլ այլ հարցեր են քննարկվում։ Այս պահին վերջնական որոշում չունենք, երբ որոշումը լինի, դրա մասին կտեղեկացվի հանրությանը»,– ասաց պատգամավորը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում