Փաշինյանը՝ ՔՊ վարչության նախագահը դառնալու իր համաձայնության մասին
Անդրադառնալով հարցին, թե ինչու Նիկոլ Փաշինյանը համաձայնեց դառնալ ՔՊ վարչության նախագահ, երբ ծանրաբեռնված է որպես վարչապետ, Նց. . Փաշինյանը պատասխանեց. «Երբ ՔՊ կուսակցությունը ստեղծվել է, այն ժամանակ Հայաստանում կիսանախագահական կառավարման համակարգ էր գործում: 2018-ի հեղափոխությունից հետո էլ այդ քննարկումները կային, թե արդյոք պետք է վերադարձ կատարել կիսանախագահական համակարգին, թե ոչ: Մեր կուսակցության ծրագրում արձանագրել ենք, որ խորհրդարանական համակարգը հարմար ենք համարում Հայաստանին: Հենց այդ համակարգն էր, որ մեզ հնարավորություն տվեց 2020-ի նոյեմբերի 9-ից հետո կոլապսից ու կործանումից փրկել մեր պետությունը:
Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ընդունված է, որ վարչապետը, ի վերջո, նաեւ կառավարող կուսակցության նախագահն է»:
Իսկ խորհրդարանական կառավարմամբ երկրներում, ընդունված է, որ վարչապետը, ի վերջո, նաեւ կառավարող կուսակցության նախագահն է»: