211652_close_icon
views-count1127 դիտում article-date 16:15 12-11-2022

Ադրբեջանի ԳՇ պետը հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդին

Ադրբեջանի փոխնախարար, բանակի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը Բաքվում հանդիպել է Միացյալ Նահանգների ռազմական կցորդ, գնդապետ Քայլ Մեթյու Քոնին։ Հայտնում են ադրբեջանական լրատվաիջոցները։

Ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ կողմերը քննարկել են «ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նմանատիպ նյութեր