211652_close_icon
views-count751 դիտում article-date 12:41 15-11-2022

Ստամբուլում ահաբեկչության հրամանը տվել են ԱՄՆ-ից. Դողու Փերինչեք

Թուրքական «Հայրենիք» կուսակցության առաջնորդ Դողու Փերինչեքն ասել է, որ Ստամբուլում ահաբեկչության հրամանը տրվել է ԱՄՆ-ից, տեղեկացրել է Aydınlık թերթը։

«Գրոհի թիկունքին կանգնած ուժը ակնհայտ է։ Կարեւոր չէ, թե որ ահաբեկչական կազմակերպությունն է սեղմել ձգանը, հրամանը տալիս է ԱՄՆ-ը։ Եվ Քրդական աշխատավորական կուսակցությունը, ե՛ւ FETÖ-ն (Ֆեթհուլա Գյուլենի՝ Թուրքիայում արգելված կազմակերպությունը), ե՛ւ ԻՊ-ն ու նման կազմակերպությունները կառավարվում են Վաշինգտոնից»,- ասել է Փերինչեքը։

Նոյեմբերի 13-ին Ստամբուլի կենտրոնական շրջաններից մեկի Իսթիկլալ փողոցում պայթյուն է տեղի ունեցել։ Թուրքիայի արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ դա ահաբեկչություն էր։ Պայթյունի հետեւանքով զոհվել է վեց մարդ, տուժել ավելի քան 80 հոգի։ Թուրքական իշխանությունները տեղեկացրել են ահաբեկչության մեջ կասկածվողի մասին։ Նշվել է, որ կինը նստած էր նստարանին մոտ 45 րոպե, այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ողբերգությունը։ Նրա վեր կենալու պահին տեղի է ունեցել պայթյունը։

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն նշել էր, որ Անկարան չի ընդունել ԱՄՆ դեսպանության ցավակցությունները Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առիթով։ 

Նմանատիպ նյութեր