211652_close_icon
views-count1206 դիտում article-date 14:27 15-11-2022

Բայդենը և Էրդողանը բանակցություններ են վարում Բալիում

Թուրքիայի եւ ԱՄՆ նախագահներ Թայիփ Էրդողանը եւ Ջո Բայդենը սկսել են հանդիպումը Բալիում, G20-ի գագաթաժողովի շրջանակում, տեղեկացրել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Փորձագետները հանդիպումը գնահատում են որպես «կրիտիկական», քանի որ պաշտոնական Անկարան հրապարակայնորեն չէր ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները Ստամբուլի ահաբեկչության առիթով, իսկ Էրդողանն ինքը Բայդենին մեղադրել էր իսլամ քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենին թաքցնելու մեջ, որի հետ է Թուրքիան կապում երկրում 2016թ. պետական հեղաշրջման փորձը։

Նմանատիպ նյութեր