211652_close_icon
views-count875 դիտում article-date 16:22 15-11-2022

Թուրքիան, Ադրբեջանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հյուսիսային Կիպրոսը համատեղ զորավարժություն են անցկացնում

Թուրքական Սպարտա քաղաքում ընթանում են Թուրքիայի, Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հյուսիսային Կիպրոսի զինված ուժերի համատեղ զորավարժությունները։ Այս մասին հաղորդում է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

«Մենք միասին ենք, հավասար և ուժեղ։ Եղբայրական թյուրքական երկրների զինվորականները հավաքվել են Թուրքիայում»,- Թվիթերում գրել է թուրքական ռազմական գերատեսչությունը։

Հաղորդագրության համաձայն՝ զինվորական ստորաբաժանումները վարժանքներ են անցկացնում «բնակեցված վայրերում ահաբեկիչների դեմ պայքարի 21-րդ օպերատիվ դասընթացի շրջանակում»։

Նմանատիպ նյութեր