Ռեզիդենտ քաղաքացիների կողմից ներկայացվելիք հայտարարագրերը կլինեն գաղտնի. ՊԵԿ նախագահ
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ նախագահ Ռուստամ Բադասյանն անդրադառնալով ՀՀ բոլոր քաղաքացիների եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրմանը, նշեց, որ համակարգը կներդրվի 3 փուլով:
Ռուստամ Բադասյանն ասաց, որ մեծ աշխատանք պետք է տարվի, որպեսզի ինքնաշխատ համակարգը գործի:
«Հետագա տարիներին հարկային մարմնի սպասարկման սրահները, որոնք հարկային ոլորտի թվայնացումից հետո գործառույթների մեծ մասը կորցրել են, կարող են դառնալ հարթակ, որտեղ քաղաքացիները կարող են թե խորհրդակցել, թե ինքնաշխատ գեներացված հայտարարագրերի հաստատումը իրականացնել սպասարկման սրահների միջոցով»,- ասաց նա:
Բադասյանի խոսքով՝ հայտարարագրերը, որոնք ներկայացվելու են ռեզիդենտ քաղաքացիների կողմից, ամբողջությամբ գաղտնի են լինելու և պաշտպանվելու են տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգային համակարգերով:
«Այս տվյալներն օգտագործվելու են ՊԵԿ-ի առջև դրված նպատակների իրագործման համար»,- ասաց Բադասյանը:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով էլ նախնական շրջանում մարդկանց համար դժվար կլինի առանց կողմնակի օգնության լրացնել իրենց հայտարարագրերը:
«Ակնհայտ է, որ հաշվապահական ընկերությունների համար այստեղ նոր բիզնես հնարավորություններ են բացվում: Հաշվապահական ընկերությունները պետք է պատրաստվեն այս ծառայությունները մատուցել մարդկանց, որովհետև կա քաղաքացիների լայն շրջանակ, ովքեր արդեն 2023 թվականից մտնում են այդ գործընթացի մեջ»,- ասաց նախարարը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց, որ ՊԵԿ-ը մարդկանց աշխատանքի մեծ մասն անելու է: «Քաղաքացիների համար այս համակարգը մենք պետք է հարմարավետ դարձնենք, որպեսզի լրացուցիչ ծախսեր անելու անհրաժեշտություն չլինի: Համակարգի ներդրումը լավ հնարավորություն է, որ քաղաքացիները բարելավեն իրենց թվային հմտությունները»,- նշեց վարչապետը: