211652_close_icon
views-count802 դիտում article-date 15:35 17-11-2022

ԳՇ շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանին ՔԿՀ-ից տեղափոխել են հիվանդանոց․ NEWS.am

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, որը գտնվում էր Երեւանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա պաշտպան Անդրանիկ Մանուկյանը։

Անդրանիկ Մանուկյանը հայտնեց, որ Ստեփան Գալստյանը բժիշկների հսկողության տակ է. «Ստացիոնար բուժում է ստանում։ Չեմ կարող ասել թե ինչ խնդիր է նրա մոտ, դա բժշկական գաղտնիք է։ Ներկա պահին իրեն վատ է զգում, իր վիճակն այդքան լավ վիճակում չէ»։

Պաշտպանն ասաց, որ Ստեփան Գալստյանի խափանման միջոցի փոփոխման հարցով պատրաստվում է դիմել դատարան՝ արտահերթ նիստ անցկացնելու համար։

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, նախորդ տարվա հոկտեմբերի 2-ին Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանին կալանավորելու մասին որոշում էր կայացրել։ Գալստյանը կալանավորվել է ՀՀ ԶՈՒ-երի կարիքների համար ռազմամթերքի մատակարարման գործընթացում չարաշահումներ եւ առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր