211652_close_icon
views-count790 դիտում article-date 17:45 17-11-2022

ՀՀ նախագահը Շվեյցարիայի նախկին նախագահին մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների վերաբերյալ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ճաշ է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության նախկին նախագահ Միշելին Կալմի-Ռեյի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Համաշխարհային առաջնորդության հիմնադրամի տնօրեն Ամիթավ Բաներջին:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից, զրույցի ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասներ է ներկայացրել Հարավային Կովկասում ներկայումս առկա անվտանգության մարտահրավերների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության հասնելու իր դիրքորոշմանը, որը, սակայն, հանդիպում է խոչընդոտների՝ ի դեմս Ադրբեջանի պարբերական ագրեսիվ քայլերի:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Ղարաբաղյան հիմնախնդրի, հայ-թուրքական երկխոսության ներկա փուլի և հարաբերությունների կարգավորման հեռանկարների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր