211652_close_icon
views-count885 դիտում article-date 14:17 18-11-2022

Կատարի թագավորական ընտանիքը պահանջել է ֆուտբոլի ԱԱ-ի ժամանակ արգելել ալկոհոլի վաճառքը մարզադաշտերում

Կատարի թագավորական ընտանիքը ճնշում է գործադրում ՖԻՖԱ-ի վրա՝ մրցաշարի մեկնարկից ընդամենը երկու օր առաջ Աշխարհի առաջնության բոլոր մարզադաշտերում ալկոհոլի վաճառքն ամբողջությամբ արգելելու համար, գրում է Daily Mail-ը:

Ընդունող երկիրը, որտեղ ալկոհոլի վաճառքը սովորաբար սահմանափակվում է լիցենզավորված հյուրանոցներում և ռեստորաններում խմող օտարերկրացիների կամ իրենց տներում հատուկ թույլտվություններ ունեցող ոչ մուսուլման բնակիչների համար, զգալի ճնշում է գործադրել ՖԻՖԱ-ի վրա՝ դադարեցնելու գարեջրի վաճառքը աշխարհի առաջնության ութ մարզադաշտերում:

Եթե արգելքը սահմանվի, դա կնշանակի, որ Budweiser-ը՝ մրցաշարի խոշորագույն հովանավորներից մեկը, չի կարողանա իր գարեջուրը վաճառել երկրպագուներին խաղերի ժամանակ և կարող է խզել ՖԻՖԱ-ի հետ բազմամիլիոնանոց պայմանագիրը:

Ենթադրվում է, որ այս հարցի շուրջ քննարկումները շարունակվում են Budweiser-ի և ՖԻՖԱ-ի միջև, թեև The Times-ը գրում է, որ Budweiser-ի վաճառքի հանումը այժմ արդեն «հավանական է»՝ հաշվի առնելով, որ հարցին միջամտել է Կատարի թագավորական ընտանիքը:

The New York Times-ը նշում է, որ միջամտողը Շեյխ Ջասիմ բեն Համադ բեն Խալիֆա ալ-Թանին է՝ Կատարի կառավարչի եղբայրը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ Աշխարհի գավաթի մասնակիցները կարող են ալկոհոլ գնել հյուրանոցներում և ռեստորաններում, որոշ ժամերի՝ երկրպագուների համար նախատեսված գոտիներում, բայց ոչ և մարզադաշտերի ներսում: Պաշտոնական վայրերում գարեջուրը երկրպագուների համար կսահմանափակվի չորս բաժակով, որպեսզի նրանք չհարբեն: Յուրաքանչյուր ոք, ով կհարբի, կարող է տեղափոխվել հատուկ գոտի՝ սթափվելու համար։

Նմանատիպ նյութեր