211652_close_icon
views-count791 դիտում article-date 13:35 19-11-2022

Անկարան պատրաստ է Թուրքմենստանից Եվրոպա բնական գազ մատակարարել

Անկարան պատրաստ է Թուրքմենստանից Եվրոպա բնական գազ մատակարարել տարանցիկ ճանապարհով։ Այս մասին գրում է «Չեզոք Թուրքմենստան» թերթը՝ վկայակոչելով Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի՝ Աշխաբադ կատարած այցի արդյունքները։

Թերթի տվյալներով՝ Շենթոփը նշել է, որ երկրների միջեւ լայն հեռանկարներ կան առեւտրատնտեսական ոլորտում շփումների ավելացման համար, եւ հայտնել է, որ Թուրքիան պատրաստ է տարանցիկ ճանապարհով թուրքմենական բնական գազ մատակարարել Եվրոպային:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտադիր է իր երկրի տարածքում գազային կենտրոնի ստեղծման հարցերը քննարկել Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ղեկավարների հետ։

Նմանատիպ նյութեր