211652_close_icon
views-count1160 դիտում article-date 15:31 19-11-2022

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի

Բուլղարիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի Իսթիքլալ փողոցում տեղի ունեցած պայթյունի կազմակերպման մեջ կասկածվող 5 անձի: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Բուլղարիայի Ազգային հեռուստընկերությունը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրները։

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կան Մոլդովայի քաղաքացիներ և արաբական ծագում ունեցող անձինք։

Ստամբուլի կենտրոնում նոյեմբերի 13-ին տեղի էր ունեցել հզոր պայթյուն, որի հետևանքով 6 մարդ է զոհվել, 81-ը՝ վիրավորվել: Պայթյունի հիմնական վարկած դիտարկվում է ահաբեկչությունը։

Նմանատիպ նյութեր