Պետք է արժանի լինենք նրանց, ում կյանքով ենք պարտական
Քեզ սպասողին՝ մայրիկիդ, մի փունջ ծաղիկ բե՛ր դիրքերից, ու նա իր սառած մատներով կտաքացնի ցավից մաշված ձեռքերդ, ու դողացող շուրթերով կհամբուրի հոգնած կոպերդ։ Բացի՛ր աչքերդ ու հե՛տ արի։
Ազատ Կարենի Զոհրաբյանը ծնվել է 2002 թ. Հոկտեմբերի 9-ին Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ համայնքում։ Սովորել է տեղի դպրոցում, ապա տեղափոխվել Երևան, և ուսումը շարունակել է Լեոի անվան դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարան: Առաջին կուրսն ավարտելուց հետո անցել է ծառայության Կապանում։ Սեպտեմբերի 13-ին ադրբեջանական կրակը կանգնեցնելու ժամանակ Ազատը ընկել է հերոսի մահով։ Նրա հոգին տեսնում է մեզ վերևից, նաև հովանավորում է հայոց հողը, իսկ մենք` ներկաներս, պարտավոր ենք հարգանքով պահել հայ հողը, որի համար նրանք զոհեցին իրենց կյանքը։ Ընդամենը 19 գարուն բոլորած հերոսին ցավով ու կարոտով են հիշում, սակայն միշտ հպարտությամբ են խոսելու նրա մասին։ Հերոսը խորին գիտակցումով գնաց իր պատգամը կատարելու, գնաց՝ իր հող-հայրենին պաշտպանելու: Խոսքերն անզոր ու քիչ են, խոնարհումն էլ բավական չէ արտահայտելու երախտիքի այն զգացումը, որ տածում ենք ընդամենը 19 գարուն ապրած հերոսի հանդեպ։
Ազատը զոհվեց ու հայրենիքին նվիրեց իր սերը, անկատար երազանքները և իր չապրած գարունները։ Այսօրվա Հայրենիքի օրերի մեջ ձեր հերոսական քայլերն են։ Դժվար կլինի հիմա մխիթարական խոսքեր գտնել, պարզապես պետք է արժանի լինենք նրանց, ում կյանքով ենք պարտական։
Կներե՛ք մեզ, տղե՛րք ...
Նյութի հեղինակ՝ Գեղեցիկ Բալեյան