211652_close_icon
views-count1954 դիտում article-date 09:43 25-11-2022

Շվեդիայի թագավոր Կառլ XII-ը մահացել է հակառակորդի կրակոցից, ոչ թե դավադիրների ձեռքով

Կառլ XII-ը պատմության մեջ մտել է որպես Եվրոպայի ամենամարտունակ կառավարիչներից մեկը: Կառլը ճակատամարտում մահացած վերջին եվրոպացի միապետն է՝ նա մահացու վիրավորվել է գլխից 1718 թվականին Նորվեգիայի Ֆրեդրիքսթեն ամրոցի պաշարման ժամանակ։ Սակայն, ոմանք կարծում էին, որ թագավորին սպանել է ոչ թե հակառակորդը, այլ երկրի ներսում դավադիրները, որոնք դժգոհ էին անօգուտ պատերազմների վրա ռեսուրսների երկար տարիների վատնումից: Վարձու մարդասպանը, իբր, կրակել է թագավորի վրա իր համազգեստի կոճակ-փամփուշտով՝ ֆետրե գլխարկի վրա թողնելով 19,5 մմ տրամագծով անցք: Գրում է academic.oup.com-ը։

Մի շարք բալիստիկ փորձարկումներից հետո, որոնց ժամանակ գանգոսկրի նման նյութ է օգտագործվել, որի վրա կրակել են 19,5 մմ մուշկետի փամփուշտներով, Ուլեաբորգի համալսարանի հետազոտության հեղինակները եզրակացրել են, որ թագավորն ակնհայտորեն չի սպանվել մուշկետի կրակոցից: Գլխարկի մեջ նույն տրամագծով անցք բացելու համար ավելի մեծ գնդակ է պետք, որը հնարավոր չէր օգտագործել այն ժամանակվա մուշկետներում։

Արդյունքում գիտնականները եկել են այն եզրակացության, որ Կառլը սպանվել է ավելի քան 20 միլիմետր տրամագծով երկաթե կոտորակով, որի արագությունը նույնն է, ինչ այն փամփուշտներինը, որոնք, ըստ հաշվարկների, արձակվել են այն ամրոցի պատերի վրայից, որը 200 մետր է հեռու եղել Կառլի կանգնած տեղից։ Վերջնական եզրակացությունն այն է, որ Կառլ XII-ին սպանել է թշնամին, ոչ թե իր կողմնակիցներից մեկը:

Նմանատիպ նյութեր