211652_close_icon
views-count2579 դիտում article-date 21:31 26-11-2022

«Մաշտոցյան գրադարանում կրկին արվեստն է հյուր եկել»․ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մաշտոցյան մատենադարանի նոր մասնաշենքի մեծ դահլիճում  կայացավ անտիկ աշխարհի մեծագույն բանաստեղծ, եվրոպական գրականության սկզբնավորող Հոմերոսի էպիկական պոեմի՝ «Իլիական»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսը։

Հոմերոսի «Իլիական»-ը գրական անմահ կոթող է ,որը մշտապես գտնվում է ինչպես գիտնականների ու բանասերների ,այնպես էլ սովորական ընթերցողի ուշադրության կենտրոնում։

 «Իլիական»-ը հիացմունքի և նմանակման առարկա է եղել թե անտիկ աշխարհում ,թե միջնադարում ու Վերածննդի շրջանում և թե նոր ժամանակներում ։

Բացման խոսքով հանդես եկավ «Զանգակ» հրատարակչության գլխավոր տնօրեն Սոկրատ Մկրտչյանը և Մեսրոպ Մաշտոցի անվան Մանտենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը ։

Վահան Տեր-Ղևոնդյանը նշեց ,որ «Մենք գործ ունենք ոչ թե թարգմանիչների հետ, որովհետև թարգմանություն չեն արել ․սա գիտական աշխատանք է ,ինչպես նաև իրենց բոլոր աշխատանքները․իսկապես,սա լուրջ և խորը գիտահետազոտական աշխատանք է»։

 Կարևոր է նշել նաև այն ,որ «Գրքերի-գիրք» տիտղոսին հավակնող «Իլիական»-ը մինչ այս արևելահայերեն թարգմանությամբ հրատարակվել է երկու անգամ ՝Համազասպ Համբարձումյանի (1955թ.) և Մկրտիչ Խերանյանի (1987թ.) թարգմանությամբ ։

Նշենք որ «Զանգակ» հրատարակչությունը օրեր առաջ ընթերցողի սեղանին է դրել Հոմերոսի առաջին էպիկական պոեմը հին հունարենից բնագրային թարգմանությամբ ։ Թարգամնությունը ,առաջաբանն ու ծանոթագրությունները ՝ Գոհար Մութադյանի ու Արամ Թոփչյանի ։

Հավելենք որ ,Հին հունարենից գիրքը թարգմանել, առաջաբանն ու ծանոթագրությունները գրել են Գոհար Մուրադյանն ու Արամ Թոփչյանը։

Միջոցառման բանախոսներն էին .՝ Գրքի թարգմանիչ , բանասիրության դոկտոր Գոհար Մուրադյանը, Արամ Թոփչյանը , Բանաստեղծ ,բանասիթության դեկտոր Հենրիկ Էդոյանը , գրականագետ , բանասիրական գիտությունների թեկնածու Արքեմենիկ Նիկողեսյանը, և Մոդերատոր ՝ գրականագետ, բանասիրական գիտությունների թեկնածու , «Զանգակ» հրատարակչության գրական ծրագրերի համակարգող Հայկ Համբարձումյաը ։

Նյութը և լուսանկարները՝  Լիանա Փանոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր