211652_close_icon
views-count1060 դիտում article-date 17:27 27-11-2022

Սաուդյան Արաբիայի և Չինաստանի միջև սպառազինությունների մատակարարման վերաբերյալ մի քանի միլիարդ դոլարանոց գործարք է կնքվել

Օրեր առաջ չինական Չժուհաոյի ավիասալոնում Սաուդյան Արաբիայի և Չինաստանի միջև Սաուդյան Արաբիային չինական արտադրության սպառազինության համակարգերի մատակարարման վերաբերյալ բազմամիլիարդանոց պայմանագրեր են ստորագրվել։

Այդ մասին հայտնում է իսրայելական NEWSru.co.il կայքը։

Տեղեկատվության համաձայն՝ Սաուդյան Արաբիան կստանա CH4 տիպի 300 հարվածային անօդաչու թռչող սարք, TB00 անօդաչու թռչող սարքերի հավաքման հոսք,  YJ-21e տիպի գերձայնային հականավային հրթիռներ, Silent Hunter տիպի անօդաչու թռչող սարքի խափանման լազերային համակարգեր։

Գործարքի ընդհանուր գումարը կազմում է 4 մլրդ դոլար։

Նմանատիպ նյութեր