211652_close_icon
views-count1845 դիտում article-date 10:29 28-11-2022

Մունդիալ-2022. ինչ խաղեր կան նոյեմբերի 28-ին

Ֆուտբոլի աշխարհի առաջնության խմբային փուլում այսօր տեղի կունենան հետևյալ հանդիպումները:

Երևանի ժամանակով 14:00-ին կկայանա Կամերուն-Սերբիա հանդիպումը (G խումբ), 17:00-ին միմյանց դեմ կմրցեն Հարավային Կորեայի և Գանայի ընտրանիները (H խումբ): 20:00-ին Բրազիլիայի հավաքականը կխաղա Շվեյցարիայի դեմ (G խումբ), իսկ 23:00-ին` Պորտուգալիա-Ուրուգվայ զույգը կփորձի պարզել հաղթողին (H խումբ):

Նոյեմբերի 27-ին կայացած խաղերում Կոստա Ռիկան նվազագույն հաշվով հաղթել էր Ճապոնիային, Բելգիան 2:0 հաշվով զիջել էր Մարոկկոյին: Խորվաթիան վստահ`4:1 հաշվով գերազանցել էր Կանադային, իսկ Իսպանիա-Գերմանիա խաղն ավարտվել էր 1:1 հաշվով:

Նմանատիպ նյութեր