211652_close_icon
views-count1621 դիտում article-date 13:31 28-11-2022

Հայաստանի Գիտությունների ակադեմիան և հնդկական հետազոտական կենտրոնը համաձայնագիր կստորագրեն

Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առիթով Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտը նախատեսում է համագործակցության հուշագիր ստորագրել Վիվեկանանդի միջազգային հիմնադրամի հետ։

Այս առիթով ՀՀ ԳԱԱ-ում տեղի է ունենում գիտաժողով։ Վիվեկանանդի միջազգային հիմնադրամը հնդկական հետազոտական կենտրոն է, որտեղ կատարվում են Հնդկաստանում եւ միջազգային ասպարեզում կարեւոր քաղաքական, տնտեսական եւ սոցիալական տրենդների ուսումնասիրություններ։

Հիմնադրամի շրջանակում գործում են արտաքին քաղաքականության, անվտանգության, տնտեսության, քաղաքակրթական զարգացման հետազոտությունների կենտրոններ։

Նմանատիպ նյութեր