211652_close_icon
views-count1955 դիտում article-date 13:45 29-11-2022

Ադրբեջանի խորհրդարանում առաջարկել են փոխել երկրի անունը

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևն առաջարկել է փոխել երկրի անունը՝ այն դարձնելով Հյուսիսային Ադրբեջան:

Նրա կարծիքով՝ Ադրբեջանում պետականաշինությանն ուղղված քայլերն անհրաժեշտ են դարձնում նոր Սահմանադրության ընդունումը, գրում է minval.az-ը:

«Առաջին քայլը պետք է լինի Ադրբեջանի անունը փոխելը։ Երկիրը պետք է կոչվի Հյուսիսային Ադրբեջան։ Նաև, ինչպես մյուս բաժանված ժողովուրդների սահմանումներում, առկա են հյուսիս և հարավ բառերը: Կարծում եմ՝ սա խթան կհանդիսանա նաև հարավային ադրբեջանցիների համար»,- ասել է նա։

Հասանգուլիևը հիշեցրել է, որ վերջերս Իլհամ Ալիևը դատապարտել է Ադրբեջանի նկատմամբ Իրանի «թշնամական քաղաքականությունը»։ Դրանից հետո Ադրբեջանում Իրանի դեսպանը երկաթե բռունցքի ֆիգուր է դրել Իրանի դրոշի վրա և սոցցանցում տարածել այս լուսանկարը։ 

Նմանատիպ նյութեր