1468 դիտում
10:32 01-12-2022
Վլադիմիր Պուտինը Հայաստանում հանդիպել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանում էր, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպել է նրան. այս մասին հայտնում են «Ժողովուրդ» օրաթերթի իրազեկ աղբյուրները:
Հանդիպումը կայացել է «Դվին» հյուրանոցում: Սա նշանակում է, որ Ռուսաստանի Դաշնությունը՝ Վլադիմիր Պուտինի մակարդակով, Արայիկ Հարությունյանին է ընկալում որպես Արցախի առաջնորդ եւ նրան վստահում, թեեւ Արցախն ունի նոր պետնախարար՝ ի դեմս Ռուբեն Վարդանյանի: Հանդիպումը, մեր տեղեկություններով, կայացել է Վլադիմիր Պուտին- Արայիկ Հարությունյան ձեւաչափով:
«Ժողովուրդ» օրաթերթն իր այս տեղեկությունը ճշտելու եւ հավելյալ մանրամասներ պարզելու համար դիմեց Արցախի նախագահի նստավայր, որտեղից կտրուկ հերքեցին հանդիպման լուրը: «Արցախի նախագահն այդ օրերին եղել է Արցախում, ձեր լուրը իրականությանը չի համապատասխանում, նման հանդիպում չի եղել»,- ասացին Արցախի Հանրապետության նախագահի նստավայրից»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
4000 դիտում
13:22 15-04-2020
Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»