211652_close_icon
views-count2133 դիտում article-date 12:07 01-12-2022

ԱԱ-2022. դեկտեմբերի 1-ի խաղացանկը

Այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կկայանան ԱԱ-2022-ի խմբային փուլի վերջին հանդիպումները E և F խմբերում: Ներկայացնում ենք այսօրվա խաղացանկը՝

Ժամը 19:00 (F խումբ)
Խորվաթիայի հավաքականը, որը 2 տուրից հետո 4 միավոր ունի, «Ահմեդ բին Ալի» մարզադաշտում կմրցի ԱԱ-ի նախորդ առաջնության բրոնզե մեդալակրի՝ Բելգիայի հավաքականի հետ:

Մարոկկոյի հավաքականն էլ «Ալ-Թումամա» մարզադաշտում կխաղա Կանադայի հետ, որը զրկվել է փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից՝ մեկնարկում կրած երկու պարտություններից հետո:

Ժամը 23:00 (Е խումբ)
E խմբի բոլոր թիմերը պահպանում են փլեյ-օֆֆ դուրս գալու շանսերը: Կոստա-Ռիկայի հավաքականը կմրցի Գերմանիայի հետ, իսկ զուգահեռաբար ընթացող խաղում Իսպանիան կխաղա Ճապոնիայի հետ:

Նմանատիպ նյութեր