211652_close_icon
views-count891 դիտում article-date 15:16 02-12-2022

Հայաստանը բարձր է գնահատում ԱՄԷ-ի հետ բարեկամական հարաբերությունները և բազմոլորտ փոխգործակցությունը. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ Շեյխ Մուհամմադ Բին Զայեդ Ալ Նահյանին Ազգային տոնի կապակցությամբ։

Ուղերձում ասվում է.

«Հայաստանը բարձր է գնահատում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ առկա բարեկամական հարաբերություններն ու բազմոլորտ փոխգործակցությունը:

Կարևորելով մեր երկրների միջև կապերի հետագա խորացումն ու ամրապնդումը՝ պատրաստակամ եմ անհրաժեշտ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ՝ ի նպաստ մեր պետությունների առաջընթացի։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։

Նմանատիպ նյութեր