211652_close_icon
views-count68058 դիտում article-date 16:22 03-12-2022

Ողբերգական դեպք Երևանում․ ամուսինը դիմել է ոստիկանություն, որ 21-ամյա կինը «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերելուց հետո տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է 

SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 28-ին ոստիկանություն է ահազանգել Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Դավիթ Ն․-ն, ով հայտնել է, որ նույն օրը, ժամը 18։00-ին  Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում իր կինը մահացել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգով մեկնել են ոստիկանության Մաշտոցի բաժնի հերթապահ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորի գլխավորությամբ։

Արդեն տեղում Դավթի Ն․-ն լրացուցիչ հայտնել է, որ մահացածն իր 21-ամյա կինն է՝ Ծովինար Ն․-ն, ով նոյեմբերի 25-ին «Հանրապետական» ծննդատանը ծննդաբերել էր, որից հետո նրան տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր