211652_close_icon
views-count33683 դիտում article-date 13:51 04-12-2022

Մահվան ելքով վրաերթ Արարատի մարզում. ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած տղամարդու ինքնությունը ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 30-ամյա Ժիրայր Ա-ն իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Հովտաշատ գյուղի Բաղրամյան փողոցի սկզբնամասում վրաերթի է ենթարկել դեռևս ինքնությունը չպարզված մոտ 65-70 տարեկան տղամարդու։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարաման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Հովհաննես Հալաբյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Վարորդը ենթարկվել է  սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։

Լուսանկարները և տեսանյութը` Սմբատ Պետրոսյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր