211652_close_icon
views-count1208 դիտում article-date 13:03 04-12-2022

Իսրայելի նախագահն առաջին անգամ այցելել է Բահրեյն

Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը դեկտեմբերի 4-ի առավոտյան ժամանել է Բահրեյն։ Ինչպես հաղորդում են իսրայելական ԶԼՄ-ները, սա Իսրայելի նախագահի առաջին այցն է նշված երկիր։

Երկու երկրների միջև դիվանագիական հարաբերություններ են հաստատվել 2020 թվականին։
 

«Սա նոր պատմական քայլ է՝ Իսրայելի և արաբական պետությունների միջև հարաբերություններում»,-ասել է նա։

Վերջինս հանդիպում է ունենալու Բահրեյնի ԱԳ նախարար աբդ ալ-Լատիֆ Ռաշիդ ալ-Զայանիի հետ, այնուհետև մեկնելու է թագավորական նստավայր, որտեղ նրան կընդունի Բահրեյնի թագավոր Համադ Աբն Իսա ալ-Խալիֆը։ Հանդիպում կունենա իսրայելական համայնքի ներկայացուցիչների հետ և կմասնակցի Բահրեյնի տնտեսական զարգացման կազմակերպության նսիտին։

Նմանատիպ նյութեր